«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը համաձայնեցված է Նիկոլ Փաշինյանի հետ

Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը համաձայնեցված է Նիկոլ Փաշինյանի հետ
09.01.2019 | 12:32

«Ժամանակը» գրում է. «ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: Նրա թեկնածությունը համաձայնեցված է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Թե ինչու է ընտրվել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, կարելի է միայն ենթադրել. նա համարվում է բացարձակ կառավարելի և հաստատապես իշխանության համար որևէ խնդիր չի առաջացնի՝ ի տարբերություն Միքայել Մելքումյանի, ով երբեմն-երբեմն դուրս էր գալիս թույլատրելիի սահմաններից և հակադրվում իշխանություններին»:

Դիտվել է՝ 3033

Մեկնաբանություններ